Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 295-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2024 թվականի N 295-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով որ Եղեգնաձոր համայնքի, Եղեգնաձոր քաղաքի, Կամոյի փողոց, 1/7 սպասարկման կետ հասցեում կառուցված ինքնակամ կառույցի (հասարակական սպասարկման կետ) պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, և հիմք ընդունելով Սուսաննա Մանուկյանի կողմից ներկայացված դիմումը /մուտքի թիվ՝ 163/.

1. Եղեգնաձոր համայնքի, Եղեգնաձոր քաղաքի, Կամոյի փողոց, 1/7 սպասարկման օբյեկտ հասցեում գտնվող, Սուսաննա Պարույրի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում ինքնակամ կառուցված՝ 94.3 քմ ներքին մակերեսով և 108 քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառույցը (հասարակական սպասարկման կետ), և թվով երեք ինքնակամ բացվածքները համարել օրինական (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023VT9NZJ):

2. Առաջարկել կառույցն իրականացրած Սուսաննա Պարույրի Մանուկյանին (ծնված՝ 20.11.1954թ.), 1քմ շինության օրինականացման համար Եղեգնաձորի համայնքապետարանի 900355101099 հաշվեհամարին վճարել` 3938 (երեք հազար իննը հարյուր երեսունութ) ՀՀ դրամ, ընդամենը 425 310 (չորս հարյուր քսանհինգ հազար երեք հարյուր տասը) ՀՀ դրամ, յուրաքանչյուր բացվածքի համար՝ 1969 (մեկ հազար իննը հարյուր վաթսունինը) ընդամենը՝ 5910 (հինգ հազար իննը հարյուր տասը) ՀՀ դրամ, ընդհանուր՝ 431 220 (չորս հարյուր երեսունմեկ հազար երկու հարյուր քսան) ՀՀ դրամ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 6-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:

3․ Կառույցը համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինության համալիր ծրագրով նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին:

4․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին անձին տեղեկացնելու պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner