Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 ապրիլի 2024 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1730-Ն որոշումների պահանջներով, հաշվի առնելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և այն հանգամանքը, որ Եղեգնաձոր համայնքի, Եղեգնաձոր քաղաքի, Պ. Սևակի փողոց, 1/16 ավտոտնակ հասցեում կառուցված ինքնակամ կառույցի (հասարակական սպասարկման կետ) պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, և հիմք ընդունելով Սուսաննա Մանուկյանի կողմից ներկայացված դիմումը /մուտքի թիվ՝ 163/.

1․ Քաղաքացի Սուսաննա Պարույրի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Կամոյի փողոց, Ս-7 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2648410), քաղաք Եղեգնաձոր Կամոյի փողոց 1/7/1 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 01062017-10-0017), քաղաք Եղեգնաձոր Կամոյի փողոց Ս-7Ա (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2654918) հասցեներում գրանցված անշարժ գույքերը միավորել և տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Կամոյի փողոց, 1/7 սպասարկման օբյեկտ։

2. Եղեգնաձոր համայնքի, Եղեգնաձոր քաղաքի, Կամոյի փողոց, 1/7 սպասարկման օբյեկտ հասցեում գտնվող, Սուսաննա Պարույրի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում ինքնակամ կառուցված՝ 94.3 քմ ներքին մակերեսով և 108 քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառույցը (հասարակական սպասարկման կետ), և թվով երեք ինքնակամ բացվածքները համարել օրինական (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023VT9NZJ):

3. Առաջարկել կառույցն իրականացրած Սուսաննա Պարույրի Մանուկյանին (ծնված՝ 20.11.1954թ.), 1քմ շինության օրինականացման համար Եղեգնաձորի համայնքապետարանի 900355101099 հաշվեհամարին վճարել` 3938 (երեք հազար իննը հարյուր երեսունութ) ՀՀ դրամ, ընդամենը 425 310 (չորս հարյուր քսանհինգ հազար երեք հարյուր տասը) ՀՀ դրամ, յուրաքանչյուր բացվածքի համար՝ 1969 (մեկ հազար իննը հարյուր վաթսունինը) ընդամենը՝ 5910 (հինգ հազար իննը հարյուր տասը) ՀՀ դրամ, ընդհանուր՝ 431 220 (չորս հարյուր երեսունմեկ հազար երկու հարյուր քսան) ՀՀ դրամ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 6-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:

4․ Կառույցը համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինության համալիր ծրագրով նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին:

5․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին անձին տեղեկացնելու պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անի Հասրաթյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner