Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 18/05/2006թ. թիվ 912-Ն որոշման 35-րդ կետը և օրինական կառույցը գնելու վերաբերյալ Վարդան Հրաչիկի Գասպարյանի կողմից ընդունված առաջարկը.
1.Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված համայնք Եղեգնաձոր ք., Անդրանիկի փողոց 17/19/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 66,23 քմ մակերեսով շինությունը և զբաղեցրած ու սպասարկման համար առանձնացված 0.00425 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառել Վարդան Հրաչիկի Գասպարյանին շինության համար 258297 ՀՀ դրամ և հողատարածքի համար 52785 ՀՀ դրամ արժեքով:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3․ Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 28․11․2017թ․-ի թիվ 204 որոշումը։
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից :