Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-ին ենթակետի պահանջներով.
1. Համայնքի ղեկավարի 16․10․2019թ․-ի <<ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 229 որոշման 1-ին կետը փոփոխել և շարադրել հետևյալ խմբագրությամբ․ <<1․ Երկարաձգել Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամին ,,Եղեգնաձորի թիվ 5 մանկապարտեզ,,ՀՈԱԿ-ի հիմնանորոգման համար տրված 30.01.2019թ-ի թիվ 1 շինարարության թույլտվության ժամկետը ՝ մինչև 2020 թվականի հունիսի 12-ը:>>։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամին որոշման մասին իրազեկելու հաջորդ օրվանից: