Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1730-Ն որոշումները.
1. Տիգրանուհի Ռաֆիկի Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 02062021-10-0008 վկայական/ համայնք Եղեգնաձոր ք․, Երևանյան խճուղի 5-5/2 հասցեում գտնվող գրասենյակի առանձնացվող 468․42 քմ մակերեսով և սպասարկման համար առանձնացված հողատարածքի առանձնացվող 0․07800 հա մակերեսով հատվածների հասցեն թողնել նույնը, իսկ գրասենյակից առանձնացվող 81․05 քմ մակերեսով հատվածին տրամադրել հետևյալ հասցեն՝ համայնք Եղեգնաձոր ք., Երևանյան խճուղի 5-5/5, առանձնացվող 68․17 քմ մակերեսով հատվածին տրամադրել հետևյալ հասցեն՝ համայնք Եղեգնաձոր ք., Երևանյան խճուղի 5-5/4, առանձնացվող 83․79 քմ մակերեսով հատվածին տրամադրել հետևյալ հասցեն՝ համայնք Եղեգնաձոր ք., Երևանյան խճուղի 5-5/3:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։