Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2021թ.-ին ՀՀ պետական բյուջեից համայնքներին տրամադրվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ. 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու <<ԹԻՎ 2 ԵՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԲԱԿԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ>> տնտեսական զարգացման ծրագիրը:
2. Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Վայոց ձորի մարզպետարան ներկայացնել <<ԹԻՎ 2 ԵՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԲԱԿԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ>> տնտեսական զարգացման ծրագրի ֆինանսավորման հայտը:
3.Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2021թ.-ի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրն իրականցնելու և համայնքային ներդրում կատարելու համար
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից։ |