Ղեկավարվելով ՙՙՏեղական ինքնակառավարման մասին՚՚օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ մասը, և նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներին՝ չի խանգարում ինժեներական կառույցներին.
1․ Համայնք Եղեգնաձոր ք․, Խանջյան փողոց 1-ին նրբանցք տուն 8 հասցեում գտնվող Լենդրուշ Սեյրանի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 26․16 քմ մակերեսով ավտոտնակը և պարիսպը համարել օրինական:
2․ Առաջարկել կառույցն իրականացրած Լենդրուշ Սեյրանի Սարգսյանին շինության օրինականացման համար վճարել 1քմ՝ 1300 դրամ, ընդամենը 34008 ՀՀ դրամ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.04.2003թ.-ի թիվ 470-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:
3․ Կառույցը համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինության համալիր ծրագրով նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին:
4․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին տեղեկացնելու պահից: