|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 օգոստոսի 2020 թվականի N 193 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, <<Առևտրի և ծառայությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օերնքի 51-րդ հոդվածի, ,,Տեղական տուրքերի և վճարների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 27.12.2019թ. թիվ 98-Ն որոշումը.
- Թույլատրել Ա/Ձ Լիլիթ Ներսիսյանին Եղեգնաձոր համայնքի Միկոյանի անվան զբոսայգու մայթին կից տարածքում իրականացնել բացօթյա առևտուր՝ տեղադրել սուրճի պատրաստման ավտոմատ մեքենա:
- Բացօթյա առևտրի կազմակերպման համար համայնքի բյուջեի 900355101081 հաշվեհամարին վճարել առևտրի իրականացման յուրաքանչյուր օրվա համար 350 (երեք հարյուր հիսուն) ՀՀ դրամ։
- Սույն որոշումն ուժի մեջ է անձին իրազեկելու հաջորդ օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|