Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման, 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1730-Ն որոշման , 29.12.2005թ.-ի թիվ 2387-Ն պահանջները և հաշվի առնելով Վոլոդյա Գրիգորի Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 233 դիմումը), ավագանու 17.12.2018թ-ի թիվ 94-Ն որոշումը.
1. Թույլատրել փոփոխելու Վոլոդյա Գրիգորի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 11․07․2006թ․-ի N 2178299 վկայական) համայնք Եղեգնաձոր ք․, Շահումյան փողոց 17, բնակարան 3 հասցեում գտնվող 72․7 քմ մակերեսով հասարակական նշանակության գրասենյակի գործառական նշանակությունը որպես բնակելի կառուցապատման՝ բնակարան։
2. Բնակարանին տրամադրել հետևյալ հասցեն ՝համայնք Եղեգնաձոր ք., Շահումյան փողոց 17, բնակարան 3:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վոլոդյա Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: