Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18․05․2006թ. թիվ 912-Ն որոշման պահանջները և օրինական կառույցը գնելու վերաբերյալ Հակոբ Հայրապետի Հովհաննիսյանի կողմից առաջարկը.
1.Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված համայնք Եղեգնաձոր ք., Միկոյան փողոց 14/6 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 52․14 քմ մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած ու սպասարկման համար առանձնացված 0.00265 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառել Հակոբ Հայրապետի Հովհաննիսյանին շինության համար 67782 ՀՀ դրամ և հողատարածքի համար 32913 ՀՀ դրամ արժեքով:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: