Այսօր: Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2020թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 68-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 68-Ն


Զեկ. ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,,Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և ,, Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ  հոդվածի 4-րդ մասի պահանջներով.

1.Տալ համաձայնություն համայնքի բյուջեում կատարել  փոփոխություն՝

  •  ,,  Ձեռք բերած մասնագիտությամբ  առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող գործազուրկների `գործատուի մոտ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրումը կազմակերպելու մասին,,  ծրագրով համայնքին հատկացված 401907 ՀՀ դրամ գումարը ներառել համայնքային բյուջե որպես պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող այլ ընթացիկ աղբյուրներից տրանսֆերտներ,  գրանցելով 1256 տողին և նպատակաուղղել բաժին 1 խումբ 1 դաս 1 օրենսդիր և գործադիր մարմիններ պետական կառավարում ոլորտի աշխատողներին աշխատավարձեր և հավելավճարներ հոդվածին /հոդված 4111/պրակտիկանտին աշխատավարձ վճարելու համար ․
  • 222920 ՀՀ դրամ գումարը ներառել համայնքային բյուջե ,որպես պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող այլ ընթացիկ աղբյուրներից  տրանսֆերտներ, գրանելով 1256 տողին և նպատակաուղղել բաժին բաժին 10 խումբ 7 դաս 1 սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող / ոլորտի կենցաղային և հանրային սննդի նյութեր հոդվածին /հոդված 4267/ բժշկի ցուցումով ինքնամեկուսացված թվով 19 բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար ։ 

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԱՎԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner