Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով. 1. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող համապատասխանաբար 10-001-0321-0005 և 10-001-0342-0034 կադաստրային ծածկագրերով, 0.15527 հա և 0.2 հա մակերեսներով, համայնք Եղեգնաձոր ք․ հասցեում գտնվող, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` այլ հողատեսք և նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` արոտավայր հողատարածքները մեկ լոտով աճուրդով օտարելու վերաբերյալ համայնքապետի առաջարկությանը:
2․ Ուժը կորցրած ճանաչել ավագանու 13․03․2020թ․-ի <<ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0․15527 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՄԵԿ ԼՈՏՈՎ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 33-Ա որոշումը։
3. Մեկնարկային գին սահմանել 835000 ՀՀ դրամ:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |