Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 11 դեկտեմբերի 2006 թվականի թիվ 1730-Ն որոշումները․
1. 10-001-0025-0001ծածկագրով, 2.24460հա մակերեսով, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` ընդհանուր օգտագործման հողատարածքը գրանցել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն:
2․ Հողատարածքին տալ հետևյալ հասցեն՝ Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր ք․, Սպանդարյան փողոց թիվ 40/3 ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: