Այսօր: Երկուշաբթի, 21 Սեպտեմբերի 2020թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 190
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020, yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 օգոստոսի 2020 թվականի N 190

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 28․07․2020Թ-Ի ԹԻՎ 184 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով. 

1․Համայնքի ղեկավարի 28․07․2020թ․-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման և հասցեի փոփոխման մասին» թիվ 184 որոշման բովանդակության 1-ին և 2-րդ կետերը փոփոխել և շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1․ Համայնք Եղեգնաձոր ք․, Սյունիքի փողոց 2-րդ նրբանցք տուն 1/1 հասցեում գտնվող Շամամ Նարիբեկի Քոչարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառուցված 62․68 քմ մակերեսով բնակելի տունը և 21․18 քմ մակերեսով անասնագոմը համարել օրինական:

2․ Առաջարկել կառույցն իրականացրած Շամամ Նարիբեկի Քոչարյանին բնակելի տան և անասնագոմի (ընդհանուր 83․86 քմ մակերես) օրինականացման համար վճարել 1քմ՝ 1300 դրամ, ընդամենը 109018 ՀՀ դրամ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.04.2003թ.-ի թիվ 470-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին առձեռն հանձնելու պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1

+374 281 22020

yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner