Այսօր: Երկուշաբթի, 21 Սեպտեմբերի 2020թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 80-Ա
 

ՆԱԽԱԳԻԾ 80-Ա


Զեկ. ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ,,ՆՈՐԱՎԱՆՔ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ,, ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  հաշվի առնելով 22․07․2020թ․-ին անցկացված հանրային լսումները և համայնքի ավագանու կողմից 22․05․2020թ․-ի թիվ 51-Ա որոշմամբ տրված համաձայնությունը․ 

1. Եղեգնաձոր համայնքին սեփականության իրավունքով պատկանող  22472100 (քսաներկու միլիոն չորս հարյուր յոթանասուներկու հազար  հարյուր) ՀՀ դրամ հաշվեկշռային ընդհանուր  արժեքով մարզադաշտն անհատույց օգտագործման իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրել «Նորավանք սպորտային ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2․ «Նորավանք սպորտային ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագիր՝ ՀՀ օրենսդրության համապատասխան։

3.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1

+374 281 22020

yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner