Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Զբոսաշրջության ոլորտում բիզնեսի կառավարման դասընթացներ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՀԱՅԿԱՆՈՒՇ ԱՎԱԳՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
31/05/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
30/06/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐԵՎԱՁՈՐ նախագծի շրջանակներում նախատեսվում է անցկացնել անվճար դասընթացների շարք Վայոց Ձորում զբոսաշրջության ոլորտում բիզնեսի կառավարման հմտությունների և էկոտուրիզմի հիմունքների վերաբերյալ: Դասընթացները իրականացնում են Ամերիա խորհրդատվական ընկերությունը Ֆլորենցիայի համալսարանի կրթական և գիտական ծառայություններ  կենտրոնի հետ համատեղ` Եվրամիության և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ֆինանսավորմամբ:

Դասընթացը վերաբերում է բիզնեսի կառավարման հմտությունների և էկոտուրիզմի հիմունքների:

Դասընթացներ կանցկացվեն չորս հիմնական թեմաներով`

Պոտենցիալ ձեռնարկատերերի համար Էկոտուրիզմի ոլորտում բիզնեսի կառավարման դասընթաց (հղում)

Պոտենցիալ աշխատողների համար էկոտուրիզմի ոլորտում գործունեության հիմունքների դասընթաց (հղում)

Գործող և պոտենցիալ ձեռնարկատերերի համար էկոտուրիզմի կառավարման և զբոսաշրջիկների ներգրավման դասընթաց (հղում)

Գործող ձեռնարկատերերի համար Էներգաարդյունավետ գործարարության դասընթաց (հղում)

Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը կազմում է հինգ օր: Դասընթացի ավարտին մասնակիցները անցնելու են թեստավորում: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր:

Դասընթացի մասնակցությունը անվճար է: Մասնակիցները ապահոված կլինեն փոխադրման ծառայություններով, ինչպես նաև սուրճի և ճաշի հյուսիրությամբ:

Դասընթացներին կարող են մասնակցել Վայոց Ձորի բնակիչները, որոնք ներկայումս ներգրավված են զբոսաշրջության մեջ կամ հետաքրքրված են իրականացնելու իրենց գաղափարները զբոսաշրջության զարգացման համար: Մասնակիցների ընտրությունը կիրականացվի հիմնվելով նրանց ներկայացրած

  • մոտիվացիայի
  • զբոսաշրջության ոլորտում ունեցած փորձի
  • առավելությունը կտրվի ոլորտում աշխատողների և գործող բիզնեսի ներկայացուցիչներին

Դիմումներն ընդունվում են ինչպես առցանց, այնպես էլ թղթային տարբերակներով:

Դիմումները կարող եք ներկայացնել Եղեգնաձորի Տուրիզմի կենտրոնի տեղեկատու Երկ-Ուրբ 9:00 մինչև 18:00, հասցեն՝ Նարեկացի 8/02, հեռ. 098 91 06 03: Նաև կարող եք դիմել առցանց www.arevadzor.eu կայքում և մեր ֆեյբուքյան էջումArevadzor – PRDP EU Project in VayotsDzor Armenia:

Գրանցվելու համար անցեք հետևայալ հղումով
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdkIzmvv2YUn4h2NB6IrlNZD_p4J91O-iAqV9lxPdZXcroCig/viewform?usp=sf_link

Բոլորը
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner