Ապրիլի 23-ին Եղեգնաձորում տեղի կունենա ավանդական Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Երթը կմեկնարկի երեկոյան ժամը 19:00-ին ամֆիթատրոնին հարակից տարածքից։
Միացի՛ր մեզ բողոքի ձայն բարձրացնելու ընդդեմ ժխտողականության և հանուն մեր անժամանցելի իրավունքների պաշտպանության։