Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, այսուհետ Կազմակերպիչ, իրականացնում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ վաճառք, որը տեղի կունենա 2020թ.–ի մարտի 6-ին, ժամը 12:00-ին համայնքապետարանի վարչական շենքում.
լոտ 1.ծածկագիրª 10-001-0049-0118, 0.00477 հա, 96000 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունըª բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:
լոտ 2.ծածկագիրª 10-001-0141-0043, 0.02863 հա, 955000 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունըª բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:
Հողամասերի նկատմամբ սերվիտուտներ և այլ սահմանափակումներ չկան: Աճուրդն անցկացվելու է դասական եղանակով` մեկնարկային գնի 5% բարձրացմամբ: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդի հաղթող:
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն` ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ, ովքեր համայնքապետարան են ներկայացրել`
-աճուրդին մասնակցելու հայտ
-աճուրդի մասնակցության վճարի անդորրագիր` 2000 ՀՀ դրամ
-անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձինք հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը
-աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը, որը կազմում է վաճառվող լոտի մեկնարկային գնի 5%-ը և մուծվում է Կազմակերպչի նշված հաշվեհամարին աճուրդի անցկացման օրը:
Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից 3 օր առաջ: Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Եղեգնաձորի համայնքապետարան կամ զանգահարել 028122020 հեռախոսահամարով:
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք
Հեռ. +37428122020, +37428125183
Էլ. փոստ` yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am