Հարգելի՛ բնակիչներ
2020 թվականի հունվարի 31-ին ժամը 14։00-ին Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների վերաբերյալ հանրային քննարկում։
Հանրային քննարկմանը կարող են մասնակցել շահագրգիռ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք։
Հարգանքով՝ Եղեգնաձորի համայնքապետարան