Այսօր: Երեքշաբթի, 8 Հուլիսի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.07.25 Սահմանադրության օրը Եղեգնաձոր համայնքում 🇦🇲

Սահմանադրության օրը Եղեգնաձոր համայնքում 🇦🇲

05.07.25 Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ.
Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ այս կարևորագույն տոնի առթիվ։ 1995 թվականի հուլիսի 5֊ին Սահմանադրության ընդունմամբ դրվեց մեր իրավական համակարգի հիմքը։ Սահմանադրությամբ ամրագրվեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն, հռչակվեցին մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, սահմանվեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Մայր օրենքի դրույթները դարձան ուղենիշ տարբեր օրենսդրական ակտերի մշակման համար։Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ ցանկանում եմ ազգային համերաշխություն և միասնություն։ Հուսով եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի կգիտակցի իրավական ... Մանրամասն
02.07.25 «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Հարգելի՛ բնակիչներ

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

02.07.25 ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված միջոցառումների ժամանակացույց

Հարգելի՛ բնակիչներ

Ներկայացնում ենք ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված միջոցառումների ժամանակացույցը:

Ժամը՝ 11:00-Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում Աղոթք Հանրապետության համար,

Ժամը՝ 11:15-քայլերթ ՀՀ դրոշով Եղեգնաձորի Սբ.Աստվածածին եկեղեցուց մինչև  Նարեկացի և Մոմիկ փողոցների խաչմերուկ,

Ժամը՝ 11:30-պարային խմբերի ելույթներ քաղաքային հրապարակում՝ Արագիլ կինոթատրոնի դիմաց:

Սիրով սպասում ենք բոլորին:

 

18.06.25 Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժության վերաբերյալ

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության միջոցառումների անցկացման պլան-ժամանակացույցի համաձայն՝ Եղեգնաձոր քաղաքում  իրականացվել է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Գործարկվել են բնակավայրի շչակները:  Ուսումնավարժությանը մասնակցել է նաև Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմը: Աշխատակազմի անդամները պատսպարվել են նախատեսված համապատասխան թաքստոցում:

16.06.25 Հանդիպում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանը հյուրընկալել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության նոր ուղիները:

16.06.25 «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժության վերաբերյալ

Հարգելի՛ բնակիչներ.

Տեղեկացնում ենք, որ համաձայն Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության միջոցառումների անցկացման պլան-ժամանակացույցի՝ ս/թ հունիսի 18-ին Եղեգնաձոր քաղաքում ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Գործարկվելու են բնակավայրի շչակները:

Շչակների գործարկումը կրում է ուսումնական բնույթ, ուստի խնդրում ենք պահել հանգստություն և խուճապի չմատնվել:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
.
ՀՀ բանակի օրը Եղեգնաձոր համայնքում 2025թ․
Հայոց բանակի օրը Եղեգնաձոր  համայնքում
Ամանոր 2025
ՀՀ Սահմանադրությունը Եղեգնաձոր համայնքում
Հունիսի 1-ը Եղեգնաձորում
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner