07.07.25
Սահմանադրության օրը Եղեգնաձոր համայնքում 🇦🇲
|
Սահմանադրության օրը Եղեգնաձոր համայնքում 
|
|
05.07.25
Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ.
|
Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ այս կարևորագույն տոնի առթիվ։ 1995 թվականի հուլիսի 5֊ին Սահմանադրության ընդունմամբ դրվեց մեր իրավական համակարգի հիմքը։ Սահմանադրությամբ ամրագրվեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն, հռչակվեցին մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, սահմանվեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Մայր օրենքի դրույթները դարձան ուղենիշ տարբեր օրենսդրական ակտերի մշակման համար։Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ ցանկանում եմ ազգային համերաշխություն և միասնություն։ Հուսով եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի կգիտակցի իրավական ...
Մանրամասն |
|
02.07.25
«Հաշտարարության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
|
Հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
|
|
02.07.25
ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված միջոցառումների ժամանակացույց
|
Հարգելի՛ բնակիչներ Ներկայացնում ենք ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված միջոցառումների ժամանակացույցը: Ժամը՝ 11:00-Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում Աղոթք Հանրապետության համար, Ժամը՝ 11:15-քայլերթ ՀՀ դրոշով Եղեգնաձորի Սբ.Աստվածածին եկեղեցուց մինչև Նարեկացի և Մոմիկ փողոցների խաչմերուկ, Ժամը՝ 11:30-պարային խմբերի ելույթներ քաղաքային հրապարակում՝ Արագիլ կինոթատրոնի դիմաց: Սիրով սպասում ենք բոլորին:
|
|
18.06.25
Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժության վերաբերյալ
|
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության միջոցառումների անցկացման պլան-ժամանակացույցի համաձայն՝ Եղեգնաձոր քաղաքում իրականացվել է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Գործարկվել են բնակավայրի շչակները: Ուսումնավարժությանը մասնակցել է նաև Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմը: Աշխատակազմի անդամները պատսպարվել են նախատեսված համապատասխան թաքստոցում:
|
|
16.06.25
Հանդիպում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ
|
Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանը հյուրընկալել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության նոր ուղիները:
|
|
16.06.25
«Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժության վերաբերյալ
|
Հարգելի՛ բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ համաձայն Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության միջոցառումների անցկացման պլան-ժամանակացույցի՝ ս/թ հունիսի 18-ին Եղեգնաձոր քաղաքում ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Գործարկվելու են բնակավայրի շչակները: Շչակների գործարկումը կրում է ուսումնական բնույթ, ուստի խնդրում ենք պահել հանգստություն և խուճապի չմատնվել:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |