Այսօր: Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.04.24 Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Սիրելի՛ մայրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Դուք տարածում եք լույս և ջերմություն՝ մշտապես լինելով ձեր ընտանիքների հույսն ու ապավենը։
Այս օրը ևս մեկ առիթ է շնորհակալ լինելու ձեզ՝ ձեր նվիրվածության, հոգատարության և հայրենիքի հանդեպ ունեցած մեծ սիրո համար։ Դուք եք ծնում և դաստիարակում հերոսներ, որոնք զօր ու գիշեր անձնվիրաբար հսկում են մեր երկրի սահմանները։
Սիրելի՛ մայրեր, կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ ընտանեկան ներդաշնակություն, հարատև սեր և ամուր առողջություն։
Միշտ ժպտացե՛ք։
04.04.24 Եղեգնաձոր համայնքում նախատեսվող հանդիպում-քննարկումների վերաբերյալ

Հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի 8-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի, մարզպետի տեղակալների և մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ Եղեգնաձոր համայնքի բնակավայրերում իրականացվելու են աշխատանքային այցեր՝ հանդիպում-քննարկումներ:

Կից ներկայացվում է նախատեսվող այցերի ժամանակացույցը:

Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը։

 

03.04.24 Ապրիլի 4-ն Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրն է
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ Եղեգնաձոր քաղաքում ապրիլի 4-ին՝ ժամը 13:00-ից մինչև 15։00-ը, կանցկացնի Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրվաննվիրված բացօթյա միջոցառումներ։Միջոցառման ընթացքում «ՀԱՓԿ» մասնագետները, կրելով համապատասխան պաշտպանիչ հանդերձանք, կցուցադրեն հումանիտար ականազերծման գործողություններականորսիչներով և հատուկ գործիքներով։ Միևնույն ժամանակ պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման մասնագետները տեղի բնակիչներին կիրազեկեն անվտանգ վարքագծի պահպանման կանոնները։Կկազմակերպվի նաև «Մեր տունն առանց ականների» խորագրով ... Մանրամասն
03.04.24 ‼️ ԿԱՐԵՎՈՐ ‼️
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է`• վառել խարույկներ չնախատեսված վայրերում:Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով.• նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.• ծխել և օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում.• կատարել չոր խոտի, խոզանի այրում.• բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ.• ... Մանրամասն
03.04.24 «LEASING EXPO 2024» ցուցահանդեսի վերաբերյալ
Հարգելի՛ բնակիչներ,
 
Տեղեկացնում ենք, որ «LEASING EXPO 2024»-ն արդեն երկրորդ անգամ մեկ հարկի տակ կհավաքի խոշոր կազմակերպությունների և 100-ից ավել բրենդների, որոնք առաջարկում են տարատեսակ սարքավորումներ: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա ապրիլի 12-ին, ժամը՝ 12:00-ին Մերիդիան էքսպո կենտրոնում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
02.04.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Ձեզ ենք ներկայացնում Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 880 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1266-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից պետական վերահսկողություն իրականացնելիս ստուգվելու է նաև վերը նշված նորմերի կատարման և պահպանման փաստը:

01.04.24 Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը հանդիպել է Լեհաստանում ՀՀ պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանի հետ

Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը հանդիպել է Լեհաստանում ՀՀ պատվավոր հյուպատոս, Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ, Եղեգնաձորում ծնված Հրաչյա Բոյաջյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեհաստանի հետ համագործակցության տարբեր ծրագրեր, այդ թվում՝ համագործակցություն Լեհաստանի քաղաքներից մեկի հետ: Հյուպատոսը համայնքի ղեկավարին նվիրել է Հայ-լեհական հասարակական կոմիտեի կողմից իր նախաձեռնությամբ հրատարակվող ամսագիրը, և գիրք՝ նվիրված Սուրբ Հովհաննես Պողոս II Հռոմի պապի այցին Հայաստան: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել պարոն հյուպատոսին այցելության համար:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner