Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.04.24 Քաղաքացու օրը Եղեգնաձոր համայնքում

#հայրենիքըպետություննէ 

28.04.24 Քաղաքացու օրը Եղեգնաձոր համայնքում

#հայրենիքըպետություննէ 

24.04.24 Հարգանքի տուրք՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այսօր՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչները՝ բնակիչների ուղեկցությամբ հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Հայոց մեծ եղեռնի հիշակատակը հավերժացնող հուշահամալիրին:1915 թվականին տեղի ունեցավ 20-րդ դարի մեծագույն ոճրագործություններից մեկը՝ բնաջնջվեցին շուրջ մեկ ու կես միլիոն հայեր: Նախապես ծրագրված ցեղասպանության հետևանքով հարյուր հազարավոր հայեր կորցրեցին իրենց հայրենի տունը և սփռվեցին ամբողջ աշխարհում՝ մշտապես իրենց հոգում պահելով հայրենիքի հանդեպ սերն ու նվիրումը: Սա ևս մեկ առիթ է խորհելու պատմության տված դասերի շուրջ և հիշելու, որ մեր ազգի ճակատագիրը մեր ձեռքերում է, և միայն մեր միասնականությամբ կարող ենք ապահովել մեր երկրի ... Մանրամասն
23.04.24 Եղեգնաձոր համայնքում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ժամանակցույց

Հարգելի՛ բնակիչներ, 

Ներկայացնում ենք Եղեգնաձոր համայնքում ապրիլի 27-ին Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ժամանակացույցը՝ 

Ժամը 11:00-13:00-Շահումյան 14 հասցեում Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և Գեղարվեստի դպրոցի սաների նկարչական և ձեռքի աշխատանքների ցուցադրություն,

Ժամը 11:00-13:00- Եղեգնաձորի մշակույթի տանը (Մոմիկի 1) տեղի կունենա «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք երիտասարդների մասնակցությամբ, որին կհաջորդի մշակութային միջոցառում։

Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:

17.04.24 «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ

Ապրիլի 16-ին Գլաձոր բնակավայրի մշակույթի տան կոնֆերանս դահլիճում կայացավ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկումը: Քննարկմանը ակտիվ մասնակցություն են ունեցել Եղեգնաձորի համայնքապետարանի երիտասարդության հարցերով զբաղվող մասնագետները, ՔՀԿ ներկայացուցիչները, երիտասարդները և երիտասարդական նախաձեռնող խմբերի ներկայացուցիչները:

07.04.24 Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Սիրելի՛ մայրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Դուք տարածում եք լույս և ջերմություն՝ մշտապես լինելով ձեր ընտանիքների հույսն ու ապավենը։
Այս օրը ևս մեկ առիթ է շնորհակալ լինելու ձեզ՝ ձեր նվիրվածության, հոգատարության և հայրենիքի հանդեպ ունեցած մեծ սիրո համար։ Դուք եք ծնում և դաստիարակում հերոսներ, որոնք զօր ու գիշեր անձնվիրաբար հսկում են մեր երկրի սահմանները։
Սիրելի՛ մայրեր, կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ ընտանեկան ներդաշնակություն, հարատև սեր և ամուր առողջություն։
Միշտ ժպտացե՛ք։
04.04.24 Եղեգնաձոր համայնքում նախատեսվող հանդիպում-քննարկումների վերաբերյալ

Հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի 8-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի, մարզպետի տեղակալների և մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ Եղեգնաձոր համայնքի բնակավայրերում իրականացվելու են աշխատանքային այցեր՝ հանդիպում-քննարկումներ:

Կից ներկայացվում է նախատեսվող այցերի ժամանակացույցը:

Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը։

 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner