Այսօր: Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.25 Հարկային պարտավորությունները սահմանված ժամկետում կատարելու մասին
Հարգելի՛ քաղաքացիներ,
 
Տույժերից խուսափելու նպատակով հորդորում ենք օրենքով սահմանված ժամկետում կատարել ձեր հարկային պարտավորությունները: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների՝ ֆիզիկական անձինք հարկային պարտավորությունները վճարում են մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը, իսկ կազմակերպությունները՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:
Վճարումները կարող եք կատարել նաև առցանց՝ հետևյալ հղումով:
22.10.25 «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Հարգելի՛ բնակիչներ, ՀՀ կառավարության 9 հոկտեմբերի 2025 թվականի N1422-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» մեջ։ ՀՀ կառավարության 9 հոկտեմբերի 2025 թվականի N 1426-Լ որոշմամբ հաստատվել է 2025 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը։Կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով https://www.e-gov.am/gov-decrees/item/45367/։Ծրագրի ... Մանրամասն
20.10.25 «Արվեստներ և արհեստներ. ոչ նյութական ժառանգության ուղիներ» խորագրով էքսպո ցուցահանդեսի վերաբերյալ
Հոկտեմբերի 17-ին Եղեգնաձորի համայնքապետարանի և Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի հարակից տարածքում տեղի ունեցավ «Արվեստներ և արհեստներ. ոչ նյութական ժառանգության ուղիներ» խորագրով էքսպո ցուցահանդես:
Ցուցահանդեսի շրջանակում ելույթ ունեցան Եղեգնաձորի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և Երաժշտական դպրոցի սաները:
 
 
 
 
15.10.25 Երեխաների պարտադիր կրթության իրավունքն ապահովելու վերաբերյալ
Հարգելի՛ բնակիչներ
 
Տեղեկացնում ենք, որ օրենքով սահմանված ժամկետում երեխաներին հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունելու և վերջիններիս պարտադիր կրթության իրավունքն ապահովելու նպատակով՝ 24-11-2010 N 1640-Ն հրամանով սահմանվել և այս՝ 2025-2026 ուսումնական տարվանից ուժի մեջ է մտել մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարին լրանալու դեպքում` երեխային իր տարիքին համապատասխան դասարան ընդունելու դրույթը:
13.10.25 «Արվեստներ և արհեստներ. ոչ նյութական ժառանգության ուղիներ» էքսպո ցուցահանդեսի վերաբերյալ

Հոկտեմբերի 17-ին Եղեգնաձորի համայնքապետարանի և Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի հարակից տարածքում տեղի կունենա «Արվեստներ և արհեստներ. ոչ նյութական ժառանգության ուղիներ» էքսպո ցուցահանդես:

10.10.25 «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժությունների վերաբերյալ
Հարգելի՛ բնակիչներ
 
Համաձայն ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պլան-ժամանակացույցի 2025թ. հոկտեմբերի 14-ին` Եղեգնաձոր համայնքի Գլաձոր և Վերնաշեն, հոկտեմբերի 17-ին` Եղեգնաձոր համայնքի Գետափ, հոկտեմբերի 24-ին` Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրերում և նշված բնակավայրերի հանրակրթական դպրոցներում ժամը 10:00-ից 14:00 ընկած ժամանակահատվածում կանցկացվեն «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:
09.10.25 Համագործակցության հուշագիր Լեհաստանի Հանրապետության Չեխանովեց քաղաքի հետ
Սույն թվականի հոկտեմբերի 3-6-ը Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը հյուրընկալել էր Լեհաստանի Հանրապետության պատվիրակությանը, որի կազմում էին Լեհաստանում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը, Չեխանովեց և Օժեշե քաղաքների քաղաքապետերը և ավագանու անդամները:
Այցի շրջանակներում հյուրերը ծանոթացել են համայնքի պատմամշակութային ժառանգությանը, այցելել կրթական կենտրոններ և գործարաններ:
Եղեգնաձոր և Չեխանովեց քաղաքների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որը հիմք կհանդիսանա տարբեր ոլորտներում երկու քաղաքների համագործակցության խորացման համար:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հանրային լսում
23 հունիսի 2025 թ․ հանրային լսում
Հայոց բանակի օրը Եղեգնաձոր  համայնքում
ՀՀ բանակի օրը Եղեգնաձոր համայնքում 2025թ․
Ամանոր 2025
ՀՀ Սահմանադրությունը Եղեգնաձոր համայնքում
Հունիսի 1-ը Եղեգնաձորում
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner