07.05.24
Ծաղկեդրում՝ Հաղթանակի օրվա առթիվ
|
Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ Հաղթանակի օրվա կապակցությամբ մայիսի 9-ին ժամը 11:00-ին Եղեգնաձոր համայնքի բոլոր բնակավայրերում ծաղիկներ են խոնարհվելու մեր անմահ զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրներում:
|
|
02.05.24
Համայնքի ղեկավարը հյուրընկալել է Գեղարվեստի դպրոցի սաներին
|
Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը հյուրընկալել է Գեղարվեստի դպրոցի աշակերտուհիներ Միլենա Բաբայանին և Թամարա Գևորգյանին, որոնք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում կայացած «Գծանկար» առարկայի համահայկական օլիմպիադայում զբաղեցրել են համապատասխանաբար 1-ին և 3-րդ պատվավոր հորիզոնականները: Համայնքի ղեկավարը շնորհավորել է նրանց փայլուն հաղթանակների կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ:
|
|
29.04.24
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ սահմանված նպատակային ուսուցման տեղերի վերաբերյալ
|
Հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 488-Ն որոշման հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ սահմանվել են 37 նպատակային ուսուցման տեղեր: Մասնավորապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին տրամադրվել է չորսական, իսկ Կոտայքի մարզին՝ մեկ տեղ: Վերոգրյալ մասնագիտությամբ 2024-2025թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները սահմանված կարգով` https://dimord.am կայքով հայտ ներկայացնելիս ...
Մանրամասն |
|
28.04.24
Քաղաքացու օրը Եղեգնաձոր համայնքում
|
#հայրենիքըպետություննէ
|
|
24.04.24
Հարգանքի տուրք՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
|
Այսօր՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչները՝ բնակիչների ուղեկցությամբ հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Հայոց մեծ եղեռնի հիշակատակը հավերժացնող հուշահամալիրին:1915 թվականին տեղի ունեցավ 20-րդ դարի մեծագույն ոճրագործություններից մեկը՝ բնաջնջվեցին շուրջ մեկ ու կես միլիոն հայեր: Նախապես ծրագրված ցեղասպանության հետևանքով հարյուր հազարավոր հայեր կորցրեցին իրենց հայրենի տունը և սփռվեցին ամբողջ աշխարհում՝ մշտապես իրենց հոգում պահելով հայրենիքի հանդեպ սերն ու նվիրումը: Սա ևս մեկ առիթ է խորհելու պատմության տված դասերի շուրջ և հիշելու, որ մեր ազգի ճակատագիրը մեր ձեռքերում է, և միայն մեր միասնականությամբ կարող ենք ապահովել մեր երկրի ...
Մանրամասն |
|
23.04.24
Եղեգնաձոր համայնքում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ժամանակացույց
|
Հարգելի՛ բնակիչներ, Ներկայացնում ենք Եղեգնաձոր համայնքում ապրիլի 27-ին Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ժամանակացույցը՝ Ժամը 11:00-13:00-Շահումյան 14 հասցեում Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և Գեղարվեստի դպրոցի սաների նկարչական և ձեռքի աշխատանքների ցուցադրություն, Ժամը 11:00-13:00- Եղեգնաձորի մշակույթի տանը (Մոմիկի 1) տեղի կունենա «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք երիտասարդների մասնակցությամբ, որին կհաջորդի մշակութային միջոցառում։ Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:
|
|
17.04.24
«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ
|
Ապրիլի 16-ին Գլաձոր բնակավայրի մշակույթի տան կոնֆերանս դահլիճում կայացավ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկումը: Քննարկմանը ակտիվ մասնակցություն են ունեցել Եղեգնաձորի համայնքապետարանի երիտասարդության հարցերով զբաղվող մասնագետները, ՔՀԿ ներկայացուցիչները, երիտասարդները և երիտասարդական նախաձեռնող խմբերի ներկայացուցիչները:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |