Այսօր: Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2019թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 657
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարություն
2019,Հոկտեմբեր 3 - Նոյեմբեր 29
Առողջապահական կենտրոն
2018,Նոյեմբեր 21 - 2019,Նոյեմբեր 30
Աղբահանության սահմանված վճարները մուծելու մասին
2018,Օգոստոս 15 - 2020,Հունվար 15


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11.10.19 Այսօր Աղջիկ երեխաների միջազգային օրն է

 

Հոկտեմբերի 11-ն Աղջիկ երեխաների միջազգային օրն է: Այն նշվում է ՄԱԿ-ի առաջարկով՝ ի նշան աղջիկների իրավունքների պաշտպանության:

#թողծնվիաղջիկ #երեխաներեխաէ

07.10.19 Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է

Շնորհավորում ենք Վայոց ձորի մարզային գրադարանի աշխատակիցներին ՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնում՝ պարբերաբար միջոցառումներ կազմակերպելու և գրական շունչ տարածելու համար։

Վայոց ձորի մարզային գրադարանը հոկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, հրավիրում է իր սիրելի ընթերցողներին՝ մասնակցելու <<Կոմիտաս՝ առեղծվածային փարոս>> խորագրով գրական- երաժշտական ցերեկույթին:

07.10.19 Լևոնյան փողոցը շուտով բնակիչների համար կդառնա լուսավոր և անվտանգ

Եղեգնաձոր համայնքում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում սկսվել է Լևոնյան փողոցի լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 12 296 000 ՀՀ դրամ, որից 5 000 000 դրամ համայնքի ներդրումը, 7 296 000 դրամ պետական բյուջեի։

05.10.19 Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի շնորհավորական ուղերձն՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ ուսուցիչներ,Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ։Բոլորս առանձնահատուկ ջերմությամբ ենք հիշում մեր ուսուցիչներին, նրանց դասերն ու խրատները, որոնք ուղեկցում են մեզ մեր ողջ կյանքի ընթացքում: Դա մի դժվարին ու միաժամանակ հետաքրքիր աշխատանք է, պատասխանատու ու չափազանց կարևոր մեր երկրի ու ժողովրդի համար: Հենց դպրոցական տարիքում է ձևավորվում մարդու անհատականությունը, նախանշվում նրա հետագա կյանքի ուղին, և այդ գործում անգնահատելի է ուսուցչի դերակատարությունը:Այսօր իսկապես տոն է մեր ժողովրդի համար, քանզի դժվար է գերագնահատել ձեր դերը մատաղ սերնդի կրթության, նրա հայեցի դաստիարակության գործում:Դուք ձեր իմաստնությամբ ու բարությամբ, համբերատարությամբ ու անձնուրացությամբ ... Մանրամասն
04.10.19 Եղեգնաձոր համայնքի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները մասնակցեցին հանրապետական փառատոնին

Ա. Ս. Պուշկինի ծննդյան 220-ամյակին նվիրված հանրապետական փառատոնին դարձյալ փայլեցին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները: Շնորհավորում ենք մանկավարժական կոլեկտիվին,ռուսաց լեզվի մեթոդական միավորմանը, մասնավորապես ուսուցչուհի Տատյանա Պոլուդնիցինային՝ արդյունավետ աշխատանքի և հաճելի հաղթանակի համար: 9-րդ բ դասարանի աշակերտներ Էրիկ Մարգարյանը և Արսինե Մկրտչյանը գրավեցին համապատասխանաբար 1 -ին և 2-րդ պատվավոր տեղերը, իսկ 7-րդ բ դասարանը ճանաչվեց որպես ակտիվ մասնակից դասարան:

23.09.19 Եղեգնաձոր համայնքում բացվեց Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն
Սեպտեմբերի 19-ին Եղեգնաձոր համայնքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության  բացման արարողությունը։  Հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս՝ Ս. Սամուելյանը, ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպան՝ Թիմուր Ուրազաևը, Վայոց ձորի մարզպետարանի և Եղեգնաձորի համայնքապետարանի ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ։ Բացման խոսքում պատվո հյուպատոս Ա. Աբրահամյանը ներկաներին վստահեցրեց, որ լիակատար աջակցություն կցուցաբերի առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար, մարզական, կրթական կապերի, երկու երկրների շարքային քաղաքացիների միջև շփումների զարգացմանը: ՀՀ-ում ... Մանրամասն
20.09.19 Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանին Արտակարգ իրավիճակների նախարարի կողմից շնորհվեց մեդալ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի կողմից «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալ է շնորհվել Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանին՝  համայնքի տարածքում արտակարգ իրավիճակների հետևանքների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման աշխատանքները բարձր մակարդակով կատարելու համար: 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
05.08.14 / Հայաստանի ճամփեքով - Եղեգնաձոր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1

+374 281 22020

yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner