Այսօր: Երեքշաբթի, 11 Օգոստոսի 2020թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 165
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11.08.20 Հանրակրթական դպրոցներում դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից
 
👩‍🍳👩‍🎨Նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում նույնպես ուսումնական գործընթացը կկազմակերպվի ոչ հեռավար՝ սանիտարահիգիենիկ կանոնների խստիվ պահպանմամբ:
🎓💼Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:
✅Պարետատունը, մեր մյուս գործընկերները և նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը և ուղեցույցները, որոնք կհրապարակվեն և կտարածվեն առաջիկայում:
❗️Խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական լրահոսին՝ կառավարության, պարետատան, նախարարության և նախարարի էջերին:
07.08.20 Շտապե՛ք դիմել
Հարգելի՛ Վայոց ձորի բնակիչներ.
Ընդունելության ավարտին հաշված օրեր են մնացել:
Վայոց ձորում վերջին տարիներին խիստ մեծացել է <<Գինեգործների>>, <<Խաղողագործների>>, <<Խոհարարների>> և <<Տուրիզմի>> մասնագետների պահանջարկը, ուստի քոլեջը և համագործակցող մասնավոր կառույցները, կարևորելով մարզի զարգացման ուղղությունները և շրջանավարտների աշխատանքի ընդունման հնարավորությունները, տարեցտարի զարգացնում են նշված մասնագիտությունների ծրագրերը և ապահովում կրթության որակի բարձրացում:
28.07.20 Հարգելի՛ տնտեսվարող սուբյեկտներ, եթե ձեզ կհետաքրքրի չեխական կողմի առաջարկությունները կարող եք դիմել Եղեգնաձորի համայնքապետարան
 ՏեղեկատվությունՉեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի՝ Չեխիայի Զլինի երկրամաս կատարած այցի վերաբերյալՍ․թ. հունիսի 16-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այցով գտնվում էր Չեխիայի Զլինի երկրամասում։Զլինի նահանգապետ Յիրժի Չունեկի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Նահանգապետը, մասնավորապես, հետաքրքրվել է Չեխիայում գործող հայկական ընկերություններով և Հայաստանում չեխական ներդրումներով, ինչին ի պատասխան, դեսպանը ներկայացրել է այդ ոլորտում առկա իրավիճակը, խոսել ՀՀ կողմից Չեխիա արտահանումներից, համագործակցության հնարավոր ոլորտներից։ Դեսպանը նաև ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում ներկայումս հայկական ... Մանրամասն
20.07.20 Եղե՛ք իրազեկ
Եթե Դուք կամ Ձեր հարազատներից մեկը դարձել է շահագործման զոհ և ունեք խորհրդակցության և աջակցության կարիք
 
17.07.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ📢 ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ <Կայուն համայնքներ> ծրագիրը (ՄԱԶԾ ԿՀ) հայտարարում է գործարար նորարարական նախաձեռնությունների համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ագրովերամշակման ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսների աջակցմանը, արդյունավետության բարձրացմանը, վերազինմանը և վերապրոֆիլավորմանը։Նորարարական նախաձեռնությունների իրականացման նպատակով ՄԱԶԾ ԿՀ տրամադրում է ներկայացված և ընտրված Ծրագրի ընդհանուր արժեքի` առավելագույնը 20.000 ԱՄՆ դոլարի 70% համաֆինանսավորում` նախագծային և նախահաշվային աշխատանքների, ագրոպարենային ոլորտի սարքավորումների, շինանյութի և գույքի ձեռքբերման, մարքեթինգային ծախսերի, մասնագիտական ... Մանրամասն
16.07.20 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն📢
ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
 
Հայաստանում կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսի խթանման նպատակով՝ ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ- ԿԳՆՀ) ծրագրի շրջանակներում հայտարարել է կանաչ և օրգանական նախագծերի աջակցության բաց մրցույթ:
Դիմելու համար խնդրում ենք այցելել Էկոնոմիկայի նախարարության հայտարարությունների բաժին հետևյալ հղումով՝
📨Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ.-ի հուլիսի 31-ը:
09.07.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ բնակիչներ,համաձայն ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշման թիվ 1 հավելվածով հաստատված կարգի 8-րդ և 10-րդ կետերի՝ գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքերն ավելի բարձրարժեք հողատեսքերի փոխադրվելու դեպքերում համապատասխանաբար փոփոխվում են դրանց կադաստրային գները, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումները հողատեսքերի փոփոխություններ կրած գյուղատնտեսական նշանակության հողամասերի հարկման օբյեկտի որոշման նպատակով, հիմք ընդունելով գյուղատնտեսական հողատեսքերի փոփոխման վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումները, որոշումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում են կադաստրային գնահատում, որոնց ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
տեսադարան
Ուղեցույց
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1

+374 281 22020

yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner