Այսօր: Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 157
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.07.20 Հարգելի՛ տնտեսվարող սուբյեկտներ, եթե ձեզ կհետաքրքրի չեխական կողմի առաջարկությունները կարող եք դիմել Եղեգնաձորի համայնքապետարան
 ՏեղեկատվությունՉեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի՝ Չեխիայի Զլինի երկրամաս կատարած այցի վերաբերյալՍ․թ. հունիսի 16-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն աշխատանքային այցով գտնվում էր Չեխիայի Զլինի երկրամասում։Զլինի նահանգապետ Յիրժի Չունեկի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Նահանգապետը, մասնավորապես, հետաքրքրվել է Չեխիայում գործող հայկական ընկերություններով և Հայաստանում չեխական ներդրումներով, ինչին ի պատասխան, դեսպանը ներկայացրել է այդ ոլորտում առկա իրավիճակը, խոսել ՀՀ կողմից Չեխիա արտահանումներից, համագործակցության հնարավոր ոլորտներից։ Դեսպանը նաև ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում ներկայումս հայկական ... Մանրամասն
20.07.20 Եղե՛ք իրազեկ
Եթե Դուք կամ Ձեր հարազատներից մեկը դարձել է շահագործման զոհ և ունեք խորհրդակցության և աջակցության կարիք
 
17.07.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ📢 ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ <Կայուն համայնքներ> ծրագիրը (ՄԱԶԾ ԿՀ) հայտարարում է գործարար նորարարական նախաձեռնությունների համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ագրովերամշակման ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսների աջակցմանը, արդյունավետության բարձրացմանը, վերազինմանը և վերապրոֆիլավորմանը։Նորարարական նախաձեռնությունների իրականացման նպատակով ՄԱԶԾ ԿՀ տրամադրում է ներկայացված և ընտրված Ծրագրի ընդհանուր արժեքի` առավելագույնը 20.000 ԱՄՆ դոլարի 70% համաֆինանսավորում` նախագծային և նախահաշվային աշխատանքների, ագրոպարենային ոլորտի սարքավորումների, շինանյութի և գույքի ձեռքբերման, մարքեթինգային ծախսերի, մասնագիտական ... Մանրամասն
16.07.20 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն📢
ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
 
Հայաստանում կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսի խթանման նպատակով՝ ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ- ԿԳՆՀ) ծրագրի շրջանակներում հայտարարել է կանաչ և օրգանական նախագծերի աջակցության բաց մրցույթ:
Դիմելու համար խնդրում ենք այցելել Էկոնոմիկայի նախարարության հայտարարությունների բաժին հետևյալ հղումով՝
📨Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ.-ի հուլիսի 31-ը:
09.07.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ բնակիչներ,համաձայն ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշման թիվ 1 հավելվածով հաստատված կարգի 8-րդ և 10-րդ կետերի՝ գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքերն ավելի բարձրարժեք հողատեսքերի փոխադրվելու դեպքերում համապատասխանաբար փոփոխվում են դրանց կադաստրային գները, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումները հողատեսքերի փոփոխություններ կրած գյուղատնտեսական նշանակության հողամասերի հարկման օբյեկտի որոշման նպատակով, հիմք ընդունելով գյուղատնտեսական հողատեսքերի փոփոխման վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումները, որոշումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում են կադաստրային գնահատում, որոնց ... Մանրամասն
05.07.20 ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ եղեգնաձորցիներ, հարգելի՛ հայրենակիցնե՛ր.Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Սահմանադրության օրվա կապակցությամբ: Սահմանադրությունը պետության մայր օրենքն է, որից բխում և որին համապատասխանում են բոլոր օրենքներն ու նորմատիվ ակտերը:ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ.-ի հուլիսի 5-ին: Սահմանադրության օրվա հետ մեկտեղ այսօր նշվում է նաև պետական խորհրդանիշերի օրը:Իրավունքի, օրենքի ու արժանապատվության երաշխավորմամբ ապրելը պետք է լինի ոչ թե երազանք, այլ՝ իրականություն:Կրկին շնորհավորելով պետական այս կարևոր տոների կապակցությամբ ՝ ցանկանում եմ բոլորիս օր օրի ամրացող պետություն, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության հետևողական երաշխավորում և իրավունքի գերակայության սկզբունքի իրացում ... Մանրամասն
19.06.20 ❗️❗️❗️ԻՐԱԶԵԿՈՒՄ❗️❗️❗️

Հարգելի՛ բնակիչներ,

համաձայն <<Մթնոլորտային օդի պահպանության մասին>> ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի պահանջների՝ արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը, գյուղատնտեսական, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքները:
Տեղեկացնում ենք, որ նման դեպքերը կարձանագրվեն ՀՀ Վայոց ձորի մարզային ոստիկանության կողմից:

Հարգանքով՝ Եղեգնաձորի համայնքապետարան

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
տեսադարան
Ուղեցույց
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1

+374 281 22020

yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner