|
31.12.25
Հարկային պարտավորությունները սահմանված ժամկետում կատարելու մասին
|
Տույժերից խուսափելու նպատակով հորդորում ենք օրենքով սահմանված ժամկետում կատարել ձեր հարկային պարտավորությունները: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների՝ ֆիզիկական անձինք հարկային պարտավորությունները վճարում են մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը, իսկ կազմակերպությունները՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:
|
|
|
31.12.25
ԱՌԱՋԱՐԿ՝ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԹԵՐԱՅԻՆ, ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՇԻՆԱՆՅՈՒԹԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՆ, ԴԵՂԱՏՆԵՐԻՆ
|
|
Եղեգնաձորի համայնքապետարանը առաջարկում է պայմանագրային հիմուքներով համագործակցություն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, հրապարակային օֆերտայի հիման վրա՝ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 20-ի «Եղեգնաձոր համայնքի 2025-2026 թվականների համայնքային սոցիալական ծրագիրը հաստատելու մասին» թիվ 83-Լ որոշմամբ հաստատված կարգի պահանջները կատարելու նպատակով։ Համագործակցության համար առաջարկում ենք մինչև 2025 թվականի նոյեմբերի 17-ը դիմել Եղեգնաձորի համայնքապետարան։ Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել094-37-36-33։
|
|
|
07.11.25
Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի գործունեության վերաբերյալ
|
|
Հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ Գյումրիում Լոզանի հյուրընկալության դպրոցի հետ համատեղ մեկնարկում է Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի գործունեությունը։ Եվ այս գործընթացի հիմնադիրների կողմից կայացվել է որոշում՝ Շիրակի, Տավուշի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերից ներգրավել երեքական ուսանող հետևյալ երեք մասնագիտական կրթական ուղղություններով՝ «Ռեստորանային սպասարկում», «Խոհարարական արվեստ», «Հյուրանոցային ադմինիստրացիա»։ Սույն մասնագիտացումների առաջին մակարդակում վերոնշյալ մարզերից մեկական ուսանողի համար կտրամադրվի կրթաթոշակ։ Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել Հայկուհի Գևորգյանի հետ (հեռ. 091201347, Էլ.հասցե՝talent@saah-edu.org):
|
|
|
05.11.25
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ
|
|
Հարգելի Եղեգնաձոր համայնքի բնակիչներ,Հրավիրում ենք ձեզ մասնակցելու Եղեգնաձոր համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի հանրային քննարկմանը: Ձեր ակտիվ մասնակցությունը կարևոր է՝ համայնքի հրատապ կարիքները վերհանելու, դրանց լուծումները ներառելու 2026 թվականի բյուջեում և նախատեսվող սուբվենցիոն ծրագրերում: Հանրային քննարկումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով՝ ԲնակավայրԱմսաթիվԺամ Անցկացման վայր Մալիշկա18.11.202511:00Վարչական ղեկավարի նստավայր Վերնաշեն19.11.202510:30Վարչական ղեկավարի նստավայր Գլաձոր19.11.202512:00Գլաձորի ...
Մանրամասն |
|
|
23.10.25
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
|
|
ՀՀ կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 9-ի N 1447-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27–ի N 105–Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի» մեջ։ Փոփոխություններին կարելի է ծանոթանալ նաև հետևյալ հղումով https://www.e-gov.am/gov-decrees/item/45365/։ Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40։
|
|
|
22.10.25
«Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
|
|
Հարգելի՛ բնակիչներ, ՀՀ կառավարության 9 հոկտեմբերի 2025 թվականի N1422-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» մեջ։ ՀՀ կառավարության 9 հոկտեմբերի 2025 թվականի N 1426-Լ որոշմամբ հաստատվել է 2025 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը։Կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով https://www.e-gov.am/gov-decrees/item/45367/։Ծրագրի ...
Մանրամասն |
|
|
20.10.25
«Արվեստներ և արհեստներ. ոչ նյութական ժառանգության ուղիներ» խորագրով էքսպո ցուցահանդեսի վերաբերյալ
|
Հոկտեմբերի 17-ին Եղեգնաձորի համայնքապետարանի և Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի հարակից տարածքում տեղի ունեցավ «Արվեստներ և արհեստներ. ոչ նյութական ժառանգության ուղիներ» խորագրով էքսպո ցուցահանդես: Ցուցահանդեսի շրջանակում ելույթ ունեցան Եղեգնաձորի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և Երաժշտական դպրոցի սաները:
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |