03.12.19
Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիր
|
«Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրի նպատակն է փոքր և միջին ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով ավելացնել ջերմատնային տնտեսությունների մակերեսն ու արտադրանքի արտադրության ծավալները, բարձրացնել արտադրված արտադրանքի մրցունակության մակարդակը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։ https://www.mineconomy.am/page/1448?fbclid=IwAR2N_deNIjmie4vvPHA-0KWZajltsAKVqL5ywxxLlLIH7U-PLhRNzbMOcDU
|
|
28.11.19
Մշակույթը, որպես համայնքի զարգացման հեռանկար
|
Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանում կայացավ <Դեկորատիվ-կիրառական արվեստի փառատոն> ցուցահանդեսը: Շնորհակալություն ենք հայտնում ցուցահանդեսի մասնակիցներին՝ MOSH Studio, Артём Еркат Казарян (Artyom Yerkat Ghazaryan), Artur Petrosyan, Bee Art Exclusive, Arevik Babayan, Լace Maker, AminA, Vayots Dzor Regional State College/Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ, Zaqar Mkrtchyan, Marat Karapetyan
|
|
28.11.19
Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզ այցելեցին «911» ծառայությանը ԱԻՆ ՓԾ Եղեգնաձոր համայնքի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները
|
Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապատեզում նոյեմբերի 26-ին հետաքրքիր իրարանցում էր տիրում. հյուրընկալվել էին «911» ծառայությանը ԱԻՆ ՓԾ Եղեգնաձոր համայնքի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները` հրամանատարի տեղակալ Տիգրան Սահակյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները հատուկ տակտիկական ուսումնավարժանք անցկացրին մանկապարտեզում: Անհրաժեշտ բացատրական աշխատանքից հետո՝ մասնագետները մանրամասն ցուցադրեցին, թե ինչպես են մարում հրդեհը, և տեղում մարեցին ենթադրյալ հրդեհը: Յուրաքանչյուր խմբին հնարավորութան տրվեց մանրամասն ծանոթանալ հրշեջ մեքենային, հրշեջները պատմեցին իրենց աշխատանքի մասին և անդրադարձան դրա կարևորությանը: Ծրագիրը իրականացվեց հաջողությամբ, իսկ երեխաները սովորեցին իրենց ճիշտ դրսևորվել հրդեհի ...
Մանրամասն |
|
28.11.19
Եղեգնաձոր համայնքի երիտասարդների առաջարկած գաղափարը Digital Pomegranate ընկերության կողմից ճանաչվեց հաղթող
|
Նոյեմբերի 23-ից 24-ը Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» թվով երրորդ համաժողովը, որին մասնակցում էին շուրջ 200 երիտասարդներ Հայաստանի բոլոր մարզերից։ Համաժողովը կազմակերպել էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ՀՀ կառավարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի և Եվրոպական միության ու Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ: Համաժողովի նպատակն էր հարթակ ստեղծել մարզաբնակ երիտասարդների և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ...
Մանրամասն |
|
28.11.19
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ❗️❗️❗️
|
Հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու հարցերով կարող եք դիմել հետևյալ հասցեներով.1. Երևան- Այվազովսկու 4/2- Արտաշատյան խճուղի 5/1Հեռախոս՝ 091-41-59-362. Գյումրի- Գյումրու կայարանամերձ տարածք, հեռ. 077-41-99-51- Շարա Տալյան 7/2, հեռախոս 093-85-89-993. ՎանաձորՀյուսիսային փ. 14, հեռախոս 093-41-81-164. ՄասիսՍայաթ Նովա 15, հեռախոս 093-24-03-325.ՉարենցավանԵրևանյան 2, հեռախոս 098-89-92-73Բոլոր նշված հասցեներում մեքենաների չկտրտված կմախքները գնվում են 1 տոննան 10-12 հազար դրամով: Գնումը կատարում է «Մետեքսիմ» ՍՊԸ-ն:Բոլոր այն դեպքերում, երբ մի տեղում կուտակված կլինի ...
Մանրամասն |
|
22.11.19
«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղերի մրցաշարը կմեկնարկի Եղեգնաձոր համայնքում
|
EcoVille արևային տեխնոլոգիաների ընկերությունը մեկնարկում է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղերի մրցաշար ուսանողների համար՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և Արցախում։📍 Մրցաշարը կմեկնարկի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում։Սիրով հրավիրում ենք մարզի բոլոր ուսանողներին՝ մրցելու, ուրախ ժամանակ անցկացնելու, հաղթելու և բազմաթիվ նվերներ ստանալու։Մասնակցությունն անվճար է, տեղերը՝ սահմանափակ, իսկ մրցանակները՝ խելահեղ։Եթե ԴՈՒ էլ👩🎓 ուսանող ես Վայոց ձորի մարզից🏆աչքի ես ընկնում քո տրամաբանությամբ🏆սիրում ես մրցակցություն և թիմային պայքարապա շտապի՛ր գրանցվել մենակ՝ https://forms.gle/yj8CRhdDqScbFCCS8կամ թիմիդ հետ՝ https://forms.gle/F7bPTc6Hnt7SwbqdA ։📩Եթե ցանկանում ես միանալ ...
Մանրամասն |
|
22.11.19
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 11 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
Նոյեմբերի 22֊ին Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ ավագանու թիվ 11 հերթական նիստը հետևյալ օրակարգով. 1. 22.11.2019թ.֊ի թիվ 11 հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին 2. Բյուջեում վերաբաշխում կատարելու մասին 3. Համայնքային սեփականություն հանդիսացող 0.0018 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով օտարելու մասին 4. Համայնքի կարիքավոր բնակիչներին դրամական օգնություն հատկացնելու մասին։ Հարգանքով՝ Եղեգնաձորի համայնքապետարան
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |