Այսօր: Երկուշաբթի, 18 Նոյեմբերի 2019թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 549
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.11.19 Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի շնորհավորական ուղերձն՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի՛ ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։

Ուսանողությունը համարվում է յուրաքանչյուր պետության զարգացման ու առաջընթացի կարևորագույն երաշխիքը:
Անգնահատելի է երիտասարդության, հատկապես ուսանողների դերը քաղաքացիական հասարակության զարգացման, ինչպես նաև պետական արդյունավետ համակարգի կայացման գործում: ՈՒսանողներն այսօր քայլում են մեր երկրի հասարակական կյանքի բոլոր զարգացումներին համընթաց` միաժամանակ լինելով դրանց ակտիվ մասնակիցն ու իրականացնողը:
Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր ուսանողներին և ցանկանում լավատեսություն, հաստատուն կամք, ուսման մեջ հաջողություններ ու նպատակների իրականացում։

18.11.19 Եղեգնաձոր համայնքում անցկացվեց ԻԹՖ Թաեքվոնդոյի հերթական ատեստացիան

 Նոյեմբերի 15-ին Եղեգնաձորի մարզադպրոցում անցկացվեց ԻԹՖ Թաեքվոնդոյի հերթական ատեստացիան։ Երեխաները ստացան միջազգային սերտեֆիկատներ, սև գոտի 7-րդ դան Վասիլ Սարդարյանի կողմից։ Ի ուրախություն մեզ ակումբի 3 մարզիկներ՝ Վահե Վարդանյանն, Աղաս Սարգսյանը և Սամվել Ղազարյանը ստացան սև գոտի 1-ին դան։

Շնորհավորում ենք երեխաներին և  նորանոր հաջողություններ ցանկանում։

14.11.19 Եղեգնաձոր համայնքում շարունակվում են սուբվենցիոն ծրագրերի իրականացման աշխատանքները

2019թ․-ին ՀՀ Կառավարության կողմից հավանության արժանացած Եղեգնաձոր համայնքի Անդրանիկի փողոցի / սկիզբը Միկոյան-Անդրանիկ խաչմերուկ/ նորոգման աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված ժամանակացույցի և պայմանագրով սահմանված ժամկետում կավարտվեն։

24.10.19 Աշնան գույները🍁🍂🍂🍁

Հոկտեմբերի 23-ին Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզի ավագ խմբի սաները՝ դաստիարակ Աննա Միքայելյանի, տնօրենի և մանկապարտեզի անձնակազմի այլ անդամների հետ աշնանային զբոսանք էին կազմակերպել։ Երեխաները վայելեցին վայոցձորյան գունագեղ աշունը, զբոսնեցին, խաղացին, աշնանը նվիրված բանաստեղծություններ արտասանեցին, երգեցին։ Վերջում էլ իրենց ստացած էմոցիաները արտահայտեցին կավճանկարչությամբ՝ ամբողջացնելով ոսկեզօծ աշնունն իրենց իսկ աչքերով։

24.10.19 Վայոց ձորի պետական տարածաշրջանային քոլեջի ուսանողը պարգևատրվեց պատվոգրով և խորհրդանշական մրցանակով
ՀՀ ԿԳՄՍՆ ՄԿՈՒ վարչության պետ Ա․ Աղբալյանի և «Միասին» հիմնադրամի հիմնադիր Ա. Մառանջյանի նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում և Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանում տեղի ունեցավ` 👉 «Աշկերտությունը և մասնագիտական կողմնորոշումը Հայաստանում. Հայ-շվեյցարական լավագույն փորձի փոխանակում» խորագրով համաժողովը և «Լավագույն աշակերտ»  մրցանակաբաշխությունը:Որպես ՎՁՏՊ քոլեջի լավագույն ուսանող ներկայացված էր՝ «Գինեգործություն և հյութերի արտադրություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Արգիշտի Ժամկոչյանը💪, ով կարողացավ ներկաների հետ կիսվել իր ուսումնական և աշխատանքային փորձով /պրակտիկա/, քոլեջի ընձեռած հնարավորություններով ... Մանրամասն
24.10.19 Գլաձորյան փողոցի հատվածի ասֆալտապատման աշխատանքներ

Եղեգնաձոր համայնքի Գլաձորյան փողոցը կառուցվել է 1980-ական թվականներին։

Այն հանդիսանում է համայնքային նշանակության երկրորդային ճանապարհ։ 

Ծրագրի իրականացման արդյունքում բնակիչների համար կստեղծվի բարեկարգ և հարմարավետ միջավայր։

#սուբվենցիոնծրագրեր2019

14.10.19 Գլաձորյան փողոցը շուտով բնակիչների համար կդառնա բարեկարգ և անվտանգ

Եղեգնաձոր համայնքում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում շարունակվում է Գլաձորյան փողոցի ասֆալտապատման  աշխատանքները։ 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
05.08.14 / Հայաստանի ճամփեքով - Եղեգնաձոր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1

+374 281 22020

yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner