19.01.21
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի բնակիչներ Համաձայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 15.01.2021 թվականի թիվ ՍՊ/14.2/159-2021 հանձնարարականի պահանջների՝ կից ներկայացնում ենք անշարժ գույքի եկամտատեսակների համար նոր բացված հաշվեհամարները․ - Անշարժ գույքի հարկ իրավաբանական անձանց համար-900355002636
- Անշարժ գույքի հարկ ֆիզիկական անձանց համար-900355002883
- Փոխադրամիջոցների իրավաբանական անձանց համար-900355101230
- Փոխադրամիջոցների ֆիզիկական անձանց համար-900355101206
2021 թվականից ձեր վճարումները կարող եք իրականացնել նշված հաշվեհամարներին:
|
|
24.12.20
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
|
Խոնարհվում ենք բոլոր զոհերի հիշատակի առջև  Փառք ձեզ հերոսներ ջան 
|
|
24.12.20
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
Դեկտեմբերի 22-ին, Եղեգնաձոր համայնքում տեղի ունեցավ համայնքի 2021 թվականի բյուջեի նախագծի և ՏԱՊ-ի /տարեկան աշխատանքային պլան/ վերաբերյալ հանրային քննարկում ։ 2021 թվականին նախատեսվող ծրագրերի վերաբերյալ ավագանու անդամները, համայնքապետարանի ենթակայության կառույցների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց մտահոգությունները և հանդես եկան առաջարկություններով։
|
|
05.10.20
ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
,,ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ,, ԱԶԴԱՆՇԱՆԻ ԴԵՊՔՈՒՄ ՇՉԱԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐՎՈՒՄ Է ԸՆԴԱՏՎՈՂ ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆ՝ 2-3 ՐՈՊԵ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ
|
|
11.09.20
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Ուրախ ենք տեղեկացնել, որ 2020 թվականի սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ ,,Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման ավարտված շինարարական աշխատանքների ընդունումը։ Թիվ 2 մանկապարտեզը կառուցվել է 1968 թվականին։Մանկապարտեզի հիմնանորոգումը տեղի է ունեցել Եղեգնաձոր համայնքի բյուջեի և Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ։Վերակառուցված մանկապարտեզը սեյսմակայուն է։Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Կառավարությանը, Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամին, <<ՀՈՎԶԱՎ>> ՍՊԸ շինարարական կազմակերպությանը Եղեգնաձոր համայնքի մանուկներին ուրախ և վառ հուշերով մանկություն պարգևելու համար։ Հաջողություն ենք մաղթում Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մանկապարտեզի աշխատակազմին ...
Մանրամասն |
|
09.09.20
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ԿՀԱՃԱԽԵՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
|
Սիրելի՛ բնակիչներՈւրախ ենք տեղեկացնել, որ 2020 թվականի սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ Եղեգնաձոր համայնքի թիվ 5 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման ավարտված շինարարական աշխատանքների ընդունումը։ Թիվ 5 մանկապարտեզը կառուցվել է 1967 թվականին։Մանկապարտեզի հիմնանորոգումը տեղի է ունեցել Եղեգնաձոր համայնքի բյուջեի և Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ։Վերակառուցված մանկապարտեզը սեյսմակայուն է, ապահովված՝ ջեռուցման համակարգով։Մանկապարտեզը Focus on Children Now-FCN կազմակերպության կողմից ստացել է անհրաժեշտ քանակությամբ կոշտ և փափուկ գույք, բակային խաղեր։Մանկապարտեզի բակում Աբրահամ և Այիդա Ա․ Սաֆարեանների բարեգործությամբ 3-6 տարեկանների համար կառուցվել է նոր խաղահրապարակ։Շնորհակալություն ...
Մանրամասն |
|
04.09.20
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Արտակարգ իրավիճակների համակարգի սիրելի՛ աշխատակիցներ և վետերաններ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ: Արտակարգ իրավիճակների աշխատող լինելը կոչում է, որը դուք կրում եք արժանապատվորեն և բարձր գիտակցությամբ՝ ցանկացած պահի պատրաստ լինելով անձնական զոհողության գնով պաշտպանել մեր բնակչությանը արտակարգ իրավիճակներում: Ձեզ է վստահված մեր երկրի տարածքում բնական և տեխնածին աղետները հնարավորինս կանխելու, տեղի ունենալու պարագայում՝ դրանց դեմ պայքարելու, հետևանքները կառավարելու, մեղմելու և վերացնելու կարևորագույն ոլորտը: Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, հաջողություններ և նոր ձեռքբերումներ՝ հանուն մեր ժողովրդի անվտանգության։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |