| 
                    
                        | 31.12.25  
                                    Հարկային պարտավորությունները սահմանված ժամկետում կատարելու մասին |  
                        |   Տույժերից խուսափելու նպատակով հորդորում ենք օրենքով սահմանված ժամկետում կատարել ձեր հարկային պարտավորությունները: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների՝ ֆիզիկական անձինք հարկային պարտավորությունները վճարում են մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը, իսկ կազմակերպությունները՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով: |  | 
				| 
                    
                        | 23.10.25  
                                    ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ |  
                        |     ՀՀ կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 9-ի N 1447-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27–ի N 105–Լ որոշմամբ հաստատված  «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի» մեջ։     Փոփոխություններին կարելի է ծանոթանալ նաև հետևյալ հղումովhttps://www.e-gov.am/gov-decrees/item/45365/։
     Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40։ |  | 
				| 
                    
                        | 22.10.25  
                                    «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ |  
                        | Հարգելի՛ բնակիչներ, ՀՀ կառավարության 9 հոկտեմբերի 2025 թվականի N1422-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» մեջ։ ՀՀ կառավարության 9 հոկտեմբերի 2025 թվականի N 1426-Լ որոշմամբ հաստատվել է 2025 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը։Կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով https://www.e-gov.am/gov-decrees/item/45367/։Ծրագրի ...
                            Մանրամասն |  | 
				| 
                    
                        | 20.10.25  
                                    «Արվեստներ և արհեստներ. ոչ նյութական ժառանգության ուղիներ» խորագրով էքսպո ցուցահանդեսի վերաբերյալ |  
                        | Հոկտեմբերի 17-ին Եղեգնաձորի համայնքապետարանի և Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի հարակից տարածքում տեղի ունեցավ «Արվեստներ և արհեստներ. ոչ նյութական ժառանգության ուղիներ» խորագրով էքսպո ցուցահանդես: Ցուցահանդեսի շրջանակում ելույթ ունեցան Եղեգնաձորի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և Երաժշտական դպրոցի սաները:      |  | 
				| 
                    
                        | 15.10.25  
                                    Երեխաների պարտադիր կրթության իրավունքն ապահովելու վերաբերյալ |  
                        |   Տեղեկացնում ենք, որ օրենքով սահմանված ժամկետում երեխաներին հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունելու և վերջիններիս պարտադիր կրթության իրավունքն ապահովելու նպատակով՝ 24-11-2010 N 1640-Ն հրամանով սահմանվել և այս՝ 2025-2026 ուսումնական տարվանից ուժի մեջ է մտել մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարին լրանալու դեպքում` երեխային իր տարիքին համապատասխան դասարան ընդունելու դրույթը: |  | 
				| 
                    
                        | 13.10.25  
                                    «Արվեստներ և արհեստներ. ոչ նյութական ժառանգության ուղիներ» էքսպո ցուցահանդեսի վերաբերյալ |  
                        | Հոկտեմբերի 17-ին Եղեգնաձորի համայնքապետարանի և Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի հարակից տարածքում տեղի կունենա «Արվեստներ և արհեստներ. ոչ նյութական ժառանգության ուղիներ» էքսպո ցուցահանդես: |  | 
				| 
                    
                        | 10.10.25  
                                    «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժությունների վերաբերյալ |  
                        |   Համաձայն ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պլան-ժամանակացույցի 2025թ. հոկտեմբերի 14-ին` Եղեգնաձոր համայնքի Գլաձոր և Վերնաշեն, հոկտեմբերի 17-ին` Եղեգնաձոր համայնքի Գետափ, հոկտեմբերի 24-ին` Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրերում և նշված բնակավայրերի հանրակրթական դպրոցներում ժամը 10:00-ից 14:00 ընկած ժամանակահատվածում կանցկացվեն «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ: |  | 
				| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |