Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.25 Հարկային պարտավորությունները սահմանված ժամկետում կատարելու մասին
Հարգելի՛ քաղաքացիներ,
 
Տույժերից խուսափելու նպատակով հորդորում ենք օրենքով սահմանված ժամկետում կատարել ձեր հարկային պարտավորությունները: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների՝ ֆիզիկական անձինք հարկային պարտավորությունները վճարում են մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը, իսկ կազմակերպությունները՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:
Վճարումները կարող եք կատարել նաև առցանց՝ հետևյալ հղումով:
02.10.25 Վանաձորի կամերային նվագախմբի համերգի վերաբերյալ
Հարգելի՛ բնակիչներ
 
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 18:00-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում տեղի կունենա Վանաձորի կամերային նվագախմբի և մարզերի արվեստի դպրոցների և քոլեջների սաների համերգը:
Մուտքն անվճար է:
30.09.25 Ավիամոդելային երրորդ փառատոնի վերաբերյալ
ՀՀ ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ և ՀՀ ՊՆ աջակցությամբ հոկտեմբերի 5-ին ժամը 12:00 ԱՐԶՆԻ օդանավակայանում տեղի կունենա Ավիամոդելային երրորդ փառատոնը:Փառատոնն իրենից ներկայացնում է երկու հարթակ՝ թռիչքուղի և ցուցադրական:Թռիչքուղու հարթակում իրենց մոդելներով թռիչքներ են իրականացնում նախ պրոֆեսիոնալ և սիրողական ավիամոդելիստները, ապա՝ Հայաստանում գործող խմբերն ու ԲՈՒՀ-երի և այլ լաբորատորիաները:Ցուցադրական հարթակում իրենց պատրաստի մոդելներով կամ ձեռքբերումներով են ներկայանում ինչպես անհատ ավիամոդելիստները, այնպես էլ՝ Հայաստանում գործող խմբերն ու ԲՈՒՀ-երի և այլ լաբորատորիաները:Փառատոնն իր ձևաչափով միակն է Հայաստանում, որը համախմբում է ոլորտի մասնագիտական ներուժին՝ փորձի փոխանակման, ցուցադրական թռիչքների և պատրաստված ... Մանրամասն
30.09.25 «Գունեղ կամուրջներ. Հայաստանը և Արգենտինան մանկական արվեստի միջոցով» միջազգային ցուցահանդեսի վերաբերյալ

Հայ-արգենտինական մանկական ստեղծագործական կազմակերպության, Հայաստանի դեսպանատան և ՀՀ ԿԳՄՍ-ի աջակցությամբ Արգենտինայում կայացած «Գունեղ կամուրջներ. Հայաստանը և Արգենտինան մանկական արվեստի միջոցով» միջազգային ցուցահանդեսին մասնակցել են Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցի սաներ Մարի Կարապետյանը, Նարե Մարգարյանը, Էվա Գալստյան, Ռազմիկ Խաչատրյանը ևՄանուկյան Սամվելը, որոնք Արգենտինայում ՀՀ դեսպանության կողմից ստացել են շնորհակալագրեր:

29.09.25 «Հիշողություններ՝ հինը և նորը» խորագրով ցուցադրության վերաբերյալ

Օրերս Եվրոպական ժառանգության օրերի «Ճարտարապետական ժառանգություն» խորագրով ծրագրի շրջանակներում Եղեգնաձորի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կայացավ «Հիշողություններ՝ հինը և նորը» խորագրով ցուցադրություն:

27.09.25 ՀԱՎԵՐԺ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ ...
ՀԱՎԵՐԺ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ ...
Այսօր մենք կանգնած ենք ձեր հիշատակի առջև` անսահման հարգանքով և հավերժ խոնարհումով...
Ձեզ բացակա չենք դնում...
24.09.25 Քայլերթ և ծաղկեդրում

Հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 27-ին ժամը՝ 11:00-ին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից կմեկնարկի քայլերթ դեպի 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշապատ, որտեղ հարգանքի տուրք կմատուցվի հայրենիքի համար իրենց կյանքը զոհած մեր անմահ հերոսների հիշատակին:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հանրային լսում
23 հունիսի 2025 թ․ հանրային լսում
Հայոց բանակի օրը Եղեգնաձոր  համայնքում
ՀՀ բանակի օրը Եղեգնաձոր համայնքում 2025թ․
Ամանոր 2025
ՀՀ Սահմանադրությունը Եղեգնաձոր համայնքում
Հունիսի 1-ը Եղեգնաձորում
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner