Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2019թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 143
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.11.19 «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղերի մրցաշարը կմեկնարկի Եղեգնաձոր համայնքում
EcoVille արևային տեխնոլոգիաների ընկերությունը մեկնարկում է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղերի մրցաշար ուսանողների համար՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և Արցախում։📍 Մրցաշարը կմեկնարկի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում։Սիրով հրավիրում ենք մարզի բոլոր ուսանողներին՝ մրցելու, ուրախ ժամանակ անցկացնելու, հաղթելու և բազմաթիվ նվերներ ստանալու։Մասնակցությունն անվճար է, տեղերը՝ սահմանափակ, իսկ մրցանակները՝ խելահեղ։Եթե ԴՈՒ էլ👩‍🎓 ուսանող ես Վայոց ձորի մարզից🏆աչքի ես ընկնում քո տրամաբանությամբ🏆սիրում ես մրցակցություն և թիմային պայքարապա շտապի՛ր գրանցվել մենակ՝ https://forms.gle/yj8CRhdDqScbFCCS8կամ թիմիդ հետ՝ https://forms.gle/F7bPTc6Hnt7SwbqdA ։📩Եթե ցանկանում ես միանալ ... Մանրամասն
22.11.19 ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 11 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Նոյեմբերի 22֊ին Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ ավագանու թիվ 11 հերթական նիստը հետևյալ օրակարգով.

1. 22.11.2019թ.֊ի թիվ 11 հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին
2. Բյուջեում վերաբաշխում կատարելու մասին
3. Համայնքային սեփականություն հանդիսացող 0.0018 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով օտարելու մասին
4. Համայնքի կարիքավոր բնակիչներին դրամական օգնություն հատկացնելու մասին։

Հարգանքով՝ Եղեգնաձորի համայնքապետարան

19.11.19 ԱՆԾՈՒԽ ԵՂԵԳՆԱՁՈՐ
Բոլորիս է հայտնի, որ աշնանը տերևաթափից հետո Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում և մեր համայնքում, ավանդաբար հավաքում և այրում են տերևները, ինչը մեծ վնաս է պատճառում շրջակա միջավայրին ու մարդու առողջությանը: Տերևների այրումն աղտոտում է օդը, առաջացնում է շնչառական խնդիրներ, երբեմն էլ անգամ հրդեհի պատճառ է դառնում: Խոնավության պատճառով տերևներն ավելի դանդաղ են այրվում և արտանետում են օդով տեղափոխվող մասնիկներ` փոշի, մուր և այլ կարծր նյութեր: Այդ մասնիկները կարող են ներթափանցել թոքեր և առաջացնել հազ, ցավ կրծքավանդակում, հևոց և երբեմն նաև երկարաժամկետ /խրոնիկ/ շնչառական խանգարումներ: Այն վատ է անդրադառնում հատկապես երեխաների ու ծերերի, ասթմայով կամ թոքային այլ հիվանդություններով տառապող անձանց ... Մանրամասն
19.11.19 Վառ անցյալ, վառ ապագա․ Վայոց ձորի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով գիտաժողով
Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը, Հնագիտության և ագգագրության ինստիտուտի և «Իմ Հայաստան» ծրագրի հետ համատեղ, կազմակերպում է միջազգային գիտաժողով` «Վառ անցյալ, վառ ապագա․ Վայոց ձորի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով, որը տեղի կունենա 2020 թ․-ի մարտի 13-14-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում:Ասպիրանտուրայի ուսանողները, տարբեր գիտահետազոտական հաստատությունների գիտաշխատողները, թանգարանային մասնագետները և գիտնականները կարող են մոտ 300-բառանոց ամփոփագիր՝ հեղինակ(ներ)ի հակիրճ կենսագրությամբ հանդերձ ուղարկել tangaran68@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև դեկտեմբերի 20-ը:Մանրամասների համար՝ https://drive.google.com/open…The Yeghegnadzor Regional Museum, ... Մանրամասն
18.11.19 Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի շնորհավորական ուղերձն՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի՛ ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։

Ուսանողությունը համարվում է յուրաքանչյուր պետության զարգացման ու առաջընթացի կարևորագույն երաշխիքը:
Անգնահատելի է երիտասարդության, հատկապես ուսանողների դերը քաղաքացիական հասարակության զարգացման, ինչպես նաև պետական արդյունավետ համակարգի կայացման գործում: ՈՒսանողներն այսօր քայլում են մեր երկրի հասարակական կյանքի բոլոր զարգացումներին համընթաց` միաժամանակ լինելով դրանց ակտիվ մասնակիցն ու իրականացնողը:
Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր ուսանողներին և ցանկանում լավատեսություն, հաստատուն կամք, ուսման մեջ հաջողություններ ու նպատակների իրականացում։

18.11.19 Եղեգնաձոր համայնքում անցկացվեց ԻԹՖ Թաեքվոնդոյի հերթական ատեստացիան

 Նոյեմբերի 15-ին Եղեգնաձորի մարզադպրոցում անցկացվեց ԻԹՖ Թաեքվոնդոյի հերթական ատեստացիան։ Երեխաները ստացան միջազգային սերտեֆիկատներ, սև գոտի 7-րդ դան Վասիլ Սարդարյանի կողմից։ Ի ուրախություն մեզ ակումբի 3 մարզիկներ՝ Վահե Վարդանյանն, Աղաս Սարգսյանը և Սամվել Ղազարյանը ստացան սև գոտի 1-ին դան։

Շնորհավորում ենք երեխաներին և  նորանոր հաջողություններ ցանկանում։

18.11.19 Եղեգնաձոր համայնքում շարունակվում է Անդրանիկի փողոցի նորոգման աշխատանքները

Եղեգնաձոր համայնքում ներկա պահին ընթացքի մեջ է Անդրանիկի փողոցի /սկիզբը Միկոյան-Անդրանիկ խաչմերուկ/նորոգման աշխատանքները, որն իրականացվում է Եղեգնաձորի ՃՇՇ ՓԲԸ-ի կողմից։ Աշխատանքներն նախատեսվում է ավարտին հասցնել մինչև նոյեմբերի 30-ը։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
05.08.14 / Հայաստանի ճամփեքով - Եղեգնաձոր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1

+374 281 22020

yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner