Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 600-Ն որոշումը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և քաղաքացի Արարատ Մարտիրոսյանի դիմումը․
1. Փոփոխել Եղեգնաձոր համայնքի ք. Եղեգնաձոր Պ. Սևակի փողոց 3/11 հասցեում գտնվող քաղաքացի Արարատ Ազիզի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 23042025-10-0023) երկրորդ հարկի գործառնական նշանակությունը` դարձնելով բնակելի տուն, առանց ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի ու շինարարության թույլտվության:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի առանձնացվող հատվածներին տրամադրել հետևյալ հասցեները՝
1) 1-ին հարկի 49.9 քմ մակերեսով հատվածին՝ Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Պ. Սևակի փողոց, 3/11 ավտոտնակ,
2) 2-րդ հարկի 33.8 քմ մակերեսով հատվածին՝ Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Պ. Սևակի փողոց, 3/12 բնակելի տուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: