Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի N 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և Վարդանուշ Հովակիմյանի կողմից ներկայացված դիմումը.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Զորավար Վարդան փողոց, 34/3 հողամաս հասցեում գտնվող, Վարդանուշ Հայրիկի Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12022019-10-0006 վկայական) (կադաստրային ծածկագիր 10-001-0135-0071), բնակավայրերի նշանակության այլ հողի առանձնացվող հատվածներին տրամադրել հետևյալ հասցեները՝
1) 0.20594 հա մակերեսով հատվածին տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, ք., Եղեգնաձոր Վարդան Զորավարի փողոց, 34/3 հողամաս:
2) 0.02727 հա մակերեսով հատվածին տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, ք., Եղեգնաձոր Վարդան Զորավարի փողոց, 34/4 հողամաս:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։