|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 նոյեմբերի 2025 թվականի N 138-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով, քննարկելով Գլաձորի վարչական ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը և հիմք ընդունելով «ԱՐՏ-ԱՐՏ» ՍՊԸ-ի կողմից իրականացված՝ շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտական N 25/4.30 եզրակացությունը, համաձայն որի շինությունը գտնվում է չորրորդ կարգի վթարային վիճակում․ 1. Համայնքային սեփականություն հանդիսացող՝ Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի 10-րդ փողոց 3 հասցեում գտնվող կաթսայատունը քանդելու համար տալ համաձայնություն։
2. Սույն որոշման առաջին կետում նշված անշարժ գույքի քանդումն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության պահանջներին համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից։ |
Կողմ -13 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՆԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|