Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջը և սեփականատեր Էդիկ Ազատյանի կողմից լիազորված անձ Վահե Ազատյանի դիմումը.
1. Եղեգնաձոր համայնքի ք. Եղեգնաձոր Ա.Միկոյան փողոց 23/12 հասցեում գտնվող, քաղաքացի Էդիկ Սիմոնի Ազատյանին հատկացված (ծածկագիր 10-001-0058-0001-ից) բնակավայրերի նշանակության 0․00310 հա բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել՝ դարձնելով հասարակական կառուցապատման։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։