Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 987-Ն որոշման հավելվածի 4-րդ կետը և քաղաքացի Կարեն Պողոսյանի դիմումը.
1. Տալ համաձայնություն քաղաքացի Կարեն Վարդանի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.4 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքից (անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 24102019-10-0009 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 10-014-0107-0002) 0.05 հա-ի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման փոխելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: