Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1730-Ն որոշումների պահանջներով, հաշվի առնելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և այն հանգամանքը, որ Եղեգնաձոր համայնքի, Եղեգնաձոր քաղաքի, Պ. Սևակի փողոց, 1/16 ավտոտնակ հասցեում կառուցված ինքնակամ կառույցի (ավտոտնակ) պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, և հիմք ընդունելով Յուլյա Խաչատրյանի կողմից ներկայացված դիմումը /մուտքի թիվ՝ 1548/.
1. Եղեգնաձոր համայնքի, Եղեգնաձոր քաղաքի, Պ. Սևակի փողոց, 1/16 ավտոտնակ հասցեում գտնվող, Յուլյա Պետիկի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2178348) հողատարածքում ինքնակամ կառուցված՝ 16.24 քմ ներքին մակերեսով և 18 քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառույցը (ավտոտնակ), համարել օրինական (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023RZPVUB): Ավտոտնակին տալ հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, Եղեգնաձոր ք., Պ. Սևակի փողոց, 1/16 ավտոտնակ:
2. Առաջարկել կառույցն իրականացրած Յուլյա Պետիկի Խաչատրյանին (ծնված՝ 10.05.1937թ.), 1քմ շինության օրինականացման համար Եղեգնաձորի համայնքապետարանի 900355101099 հաշվեհամարին վճարել` 1969 (մեկ հազար իննը հարյուր վաթսունինը) ՀՀ դրամ, ընդամենը 35 450 (երեսունհինգ հազար չորս հարյուր հիսուն) ՀՀ դրամ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 6-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:
3․ Կառույցը համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինության համալիր ծրագրով նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին:
4․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին անձին տեղեկացնելու պահից: