Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և քաղաքացի Ժիրայր Մովսիսյանի դիմումը.
1․ Քաղաքացիներ Ժիրայր Կարապետի Մովսիսյանին (ծնված՝ 05․02․1954թ․), Սաթիկ Ժիրայրի Մովսիսյանին (ծնված՝ 26․11․1978թ․), Հասմիկ Ժիրայրի Մովսիսյանին (ծնված՝ 09․05․1980թ․), Էմմա Ժիրայրի Մովսիսյանին (ծնված՝ 12․06․1984թ․), Գայանե Ժիրայրի Մովսիսյանին (ծնված՝ 28․01․1987թ․), Լիանա Ժիրայրի Մովսիսյանին (ծնված՝ 10․10․1989թ․) և հանգուցյալ՝ Անահիտ Աղաբեկի Սարգսյանին (մահացած՝ 19․12․2001թ․) հատկացված Եղեգնաձոր համայնք, գ. Մալիշկա, Կենտրոնական փողոց, 1-ին նրբանցք 1 տուն հասցեում գտնվող 0.16280 հա մակերեսով անշարժ գույքին (կադաստրային ծածկագիր` 10-032-0049-0012-ից) տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գ. Մալիշկա, Կենտրոնական փողոց, 1-ին նրբանցք, 1 բնակելի տուն:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։