Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Դավիթ Նորիկի Սարգսյանի կողմից ներկայացված դիմումը (մուտքի թիվ՝ 836դ), Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եղեգնաձոր համայնքի, Եղեգնաձոր բնակավայրի Թամանցիների փողոց, 1-ին նրբանցք 18 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում կյանքին և առողջությանը, ինչպես նաև՝ ինքնակամ կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին.
1․ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Թամանցիների փողոց, 1-ին նրբանցք 18 բնակելի տուն հասցեում գտնվող, քաղաքացի Դավիթ Նորիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12102017-10-0009) հողատարածքում ինքնակամ կառուցված՝ 29.7 քմ ներքին մակերեսով և 38.7 քմ արտաքին մակերեսով շինությունը համարել օրինական (որակավորում ունեցող անձի կողմից չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 20221JJKDK):
2․ Առաջարկել կառույցն իրականացրած Դավիթ Նորիկի Սարգսյանին 1քմ շինության օրինականացման համար Եղեգնաձորի համայնքապետարանի 900355101099 հաշվեհամարին վճարել` 1673 (մեկ հազար վեց հարյուր յոթանասուներեք) ՀՀ դրամ, ընդամենը 64746 (վաթսունչորս հազար յոթ հարյուր քառասունվեց) ՀՀ դրամ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 6-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:
3․ Կառույցը համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինության համալիր ծրագրով նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին:
4․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին անձին տեղեկացնելու պահից: