Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,«Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով հողամասի չափագրման կոորդինատները /հատակագիծը/՝
1. Եղեգնաձոր համայնք, Ալավերդյան փողոց, տուն 5 հասցեում գտնվող Ամալյա Եղոյանի կողմից 253.82քմ ավել օգտագործվող հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: