Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և սեփականատեր  Մանվել Միքայելյանի  դիմումը. 
1․ Մանվել Դերենիկի Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Ա.Միկոյան փողոց 5/2 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07062024-10-0024),  ք. Եղեգնաձոր, Ա.Միկոյան  փողոց,5/11 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 22012025-10-0009) հասցեներում գրանցված անշարժ գույքերը միավորել տրամադրելով հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Ա. Միկոյան փողոց, 5/2 ավտոտնակ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: