Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 23.05.2019թ. թիվ 53 որոշումը.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող և Արտաշես Մառլենի Բաբայանին կառուցապատման իրավունքով պատկանող 10-001-051-033 կադաստրային ծածկագրով, 0.0018 հա մակերեսով, համայնք Եղեգնաձոր ք. Միկոյան փողոց 5/5 հասցեում գտնվող, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողատարածքն ուղղակի վաճառքով օտարել Արտաշես Մառլենի Բաբայանին:
2.Վաճառքի գինը սահմանել 22356 /քսաներկու հազար երեք հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: