Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 116-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2025 թվականի N 116-Ա

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՐԱՆՍՊԱՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, քննարկելով Ջերմուկ համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 28-ի N 923 և «ԷԿՈ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի տնօրենի սույն թվականի սեպտեմբերի 1-ի գրությունները, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 606-628 հոդվածների․

1․ Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող՝

1) GAZ KO-440-2 (GAZ-3309) մակնիշի, 437CG61 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը (աղբատար) մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրել «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին,

2) GAZ KO-440N(GAZ-C41R13) մակնիշի, 435CG61 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը (աղբատար) մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրել «ԷԿՈ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ին։

2․ Սույն որոշման առաջին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տրանսպորտային միջոցներից յուրաքանչյուրի վարձակալության համար ամսական վարձավճարը սահմանել՝ 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ։

3․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի և «ԷԿՈ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ կնքել գույքի վարձակալության պայմանագիր։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -11

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner