Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և հանգուցյալ Համլետ Հովհաննիսյանի ժառանգ Անդրանիկ Հովհաննիսյանի դիմումը.
1. Հանգուցյալներ՝ Համլետ Հուսիկի Հովհաննիսյանին,Աշոտ Համլետի Հովհաննիսյանին,քաղաքացիներ՝Սեդա Պետրոսի Մաթևոսյանին,Աննա Համլետի Հովհաննիսյանին,Ալինա Համլետի Հովհաննիսյանին,Արման Համլետի Հովհաննիսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը և բնակելի կառուցապատման հողին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2346441 վկայական) տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, Վերնաշեն, 4-րդ փողոց, 21 բնակելի տուն։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։