Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 1-ին հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետը և «ՄԵՐ ՁԵՎՈՎ» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության հայտը․
1. Եղեգնաձոր համայնքի, Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի փողոց 2-րդ նրբանցք 14 հասցեում «ՄԵՐ ՁԵՎՈՎ» գովազդի տեղադրման նպատակով՝ «ՄԵՐ ՁԵՎՈՎ» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպությանը տալ թույլտվություն՝ 2025 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։