Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1730-Ն որոշման պահանջներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով Սեդա Հարությունյանի կողմից ներկայացված դիմումը.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Միկոյան փողոց, 20/4 հողամաս հասցեում գտնվող, քաղաքացի Սեդա Գառնիկի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող 0.01 հա (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 09032022-10-0026) մակերեսով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողի գործառնական նշանակությունը փոփոխել՝ դարձնելով բնակելի կառուցապատման:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: